Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեր խաչի զորությունը

Մեր խաչի զորությունը
24.04.2025 | 11:23

Թուրքերը ցեղասպանել են ոչ միայն հայերին. անցած հարյուրամյակներին նրանց բազմահազարանոց զոհերից են հույները, ասորիները, հրեաները եւ այլք: Թուրքերը փորձում էին եւ՝ ե՜ն, կարմիր մահիկի առաջնորդը դառնալ տարածաշրջանում եւ վերջնական հաղթանակ տանել խաչի նկատմամբ: Նրանք քաղաքակրթական մայրուղիներին հայտնված ելուզակների պես են, որոնք այլոց արյամբ ու ավարառությամբ ճգնում են իրենց տեղն ապահովել արեւի տակ: Հաճախ դա նրանց հաջողվում է, բայց ելուզակների վերջը երբեմն նաեւ շատ ցավագին է լինում:

Թուրքերի ցեղասպանական «հաղթական» նոր արարը, ազերիների հետ ձեռք ձեռքի տված, Արցախի հայաթափումն է:

Եվ կանգ առնելու մտադրություն չունեն:

Գրեթե ամեն օր Անկարայից ու Բաքվից հնչում են նոր սպառնալիքներ Հայաստանի ու հայության հասցեին: Թուրք-ազերիների նոր ակտիվությունն ունի որոշակի շարժառիթ. ներկայումս Հայաստանում իշխում են ապազգային ուժեր, որոնց հետ նրանք կարող են մութ գործարքների մեջ մտնել, վախեցնել ու ձեռնասուն դարձնել:

ՈՒստի թշնամուն դիմակայելու համար, նախ, պետք է ունենալ ուժեղ հայկական իշխանություն, զտարյուն իշխանություն՝ այդ հասկացության ամենվեհ իմաստով:

Երբ մենք միասին ենք եւ որպես հայկական ոգու իրական կրողներ ենք հանդես գալիս, հաջողությամբ դիմագրավում ենք ախոյաններին: Վկան՝ Սարդարապատը, Արցախյան առաջին պատերազմը եւ մյուս հաղթական ազատամարտերը:

Մեր ոգեղեն ուժը, մեր քաղաքակրթական փորձը բավարար են՝ կանխելու ցանկացած ողբերգություն: Չպետք է մոռանալ, թե մենք ովքեր ենք եւ ինչ խաչի զորության տեր ենք:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ